Նյու Յորքի դատարանը 1 մլն դոլար գրավի դիմաց բաց է թողել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանին եւ նրա նկատմամբ սահմանել տնային կալանք ու շուրջօրյա հսկողություն:
Բաց այդ, ըստ դատարանի որոշման, Ստրոս-Կանը պետք է դատական լսումների ժամանակ իր հաշվին զինված թիկնապահ վարձի:
Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը ձերբակալվել էր մայիսի 14-ին Նյու Յորքի օդանավակայանում` հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու փորձի մեղադրանքով:
Հաջորդ դատական լսումը նշանակված է հունիսի 6-ին: Ստրոս-Կանը հինգշաբթի հրաժարական էր տվել:



























