«Ֆուկուսիմա-1» ատոմականաի օպերատոր` Tepco ընկերության նախագահ Մասատակա Սիմիձուն վթարի պատասխանատվությունն իր վրա է վերցրել եւ հրաժարական է տվել:
Նոր ղեկավարը լինելու է ընկերության թոփ մենեջերներից մեկը` Կացուտոսի Չիկուդատեն, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ մարտի 11-ի ուժեղ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով շարքից դուրս էր եկել ԱԷԿ-ի ռեակտորների հովացման համակարգը: Վեց էներգաբլոկներից չորսում պայթյուններ էին տեղի ունեցել, ատոմակայանի շրջակայքում ռադիոակտիվ ֆոնը կտրուկ բարձրացել էր, կայանից 20 կմ հեռավորությամբ տեղակայված բնակավայրերի բնակիչները տարհանվել էին: Մինչեւ հիմա չի հաջողվել վերացնել վթարի հետեւանքները:



























