ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը մայիսի 20-ի գիշերը հարվածել են Լիբիայի ռազմածովային ուժերի ութ նավի։

Հարվածների նպատակը եղել են Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի՝ Տրիպոլիի նավահանգիստներում կանգնած նավերը։ Դաշինքի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարվածները կատարվել են միայն զինվորական օբյեկտների ուղղությամբ։

Ականատեսների վկայությամբ, Տրիպոլիի նավահանգստում չորս պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում մեկ նավ այրվել է։