Բուլղարիայի մայրաքաղաքում Թուրքիայի՝ ԵՄ-ի անդամակցության դեմ բողոքի ակցիա կազմակերպած ATAKA կուսակցության կողմնակիցները ձվեր են նետել Բանյա Բաշը մզկիթում նամազ անող թուրքերի ուղղությամբ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ բուլղարական ազգայնական կուսակցության կողմնակիցների եւ թուրքերի միջեւ բախումների հետեւանքով 10 հոգի վիրավորվել է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը բերման է ենթարկել 4 հոգու։
Բախման վայր է ժամանել նաեւ ATAKA կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված բուլղարներին՝ պնդելով, որ թուրքեն են հարձակվել բողոքի ակցիա իրականացնող բուլղարներին։




























