Մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Ազատության խարտիան», որով արգելվում է երկրում խորհրդային եւ ֆաշիստական խորհրդանիշերի կիրառումը:
«Ազատության խարտիան» նախատեսում է ստեղծել պետական հանձնաժողով, որը կզբաղվի խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակիցների գրանցմամբ: Նախկին բարձրաստիճան կուսակցական եւ կոմերիտական աշխատողներին կարգելեն զբաղեցնել պատասխանատու պաշտոններ: Բացի այդ, երկրում կփոխվեն այն բնակավայրերի անվանումները, որոնք խորհրդային անցյալի հետ կապ ունեն:
Միաժամանակ` «Ազատության խարտիան» պետական շահերի պաշտպանության նպատակով նախատեսում է ռազմավարական օբյեկտների, ռազմավարական նշանակության բեռների տեղափոխման մոնիտորինգ, ինչպես նաեւ վերահսկողություն կասկածելի ֆինանսական գործարքների նկատմամբ:




























