Համաշխարհային շուկաներում մայիսի 20-ին աճել են նավթի միջազգային գները:

Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent Crude Oil նավթի հուլիսյան ֆյուչերսները գործարքների արդյունքում աճել են 0,97 դոլարով, եւ հասել է 112,39 դոլարի մեկ բարելի համար:

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil թեթեւ նավթի ֆյուչերսներն աճել են 1,05 դոլարով եւ կազմել 99,49 դոլար մեկ բարելի համար: