ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 20 -ին Կոնգրեսին նամակ է ուղարկել Լիբիայում ռազմական գործողությունները շարունակելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ԱՄՆ մասնակցությունն այդ գործողություններին սկզբունքորեն կարեւոր է եւ նշել է, որ այդ հարցի վերաբերյալ ողջունում է կոնգրեսականների առաջարկությունները:
Օբամայի դիմումը պայմանավորված է նրանով, որ մայիսի 20-ին լրանում է 60 օրն այն պահից, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես միացավ Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողություններին: ԱՄՆ օրենսդրության համաձայն` սա առավելագույն ժամկետն է, որի ընթացքում նախագահը կարող է ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի հավանության:
Օրենսդիր մարմնի կողմից ճնշման բացակայության պայմաններում Օբաման իրեն թույլ էր տվել բաց թողնել օրենքով ամրագրված ժամկետը: Սպիտակ տանը նշում են, որ գործողությունները կշարունակվեն, քանի դեռ Կոնգրեսի հետ խորհրդակցություններ են ընթանում:




























