Սիրիայում անվտանգության ուժերի կողմից ընդդիմության բողոքի ցույցը ցրելիս զոհվել է առնվազն 27 մարդ:

Առնվազն 11 մարդ, այդ թվում` մեկ երեխա զոհվել են Հոմսում, երկուսը` աս-Սանամեյնում, եւս 10-ը` երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Մաարատ ալ-Նումանում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Ասադը կամ նպաստելու է ժողովրդավարական բարեփոխումներին, կամ էլ լքելու է իշխանությունը:

Սիրիայի նախագահն արդեն հայտարարել է արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու մասին, սակայն անվտանգության ուժերը շարունակում են ճնշել ընդդիմության բողոքի գործողությունները երկրի ողջ տարածքով: