«Պարզվում է` Տիգրան Սարգսյանի կառավարությունում ամենից շատ սրտնեղում են դաշնակցականների քննադատություններից:
Մեր տեղեկություններով` ՀՅԴ կոշտ քննադատություններին որոշել են ադեկվատ պատասխան տալ: Եւ այժմ քննարկում են կառավարության նախկին դաշնակցական անդամների ղեկավարած տարիներին կատարված չարաշահումները հրապարակայնացնելու հարցը: Այնպես որ` չի բացառվում, որ առաջիկայում Տիգրան Սարգսյանը որոշի քննադատներից պաշտպանվել համապատասխան կոմպրոմատներ հրապարակելով»,-տեղեկացնում է «Հրապարակ»-ը:




























