ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունից հետո հրապարակավ առաջարկ էր հնչել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, որին ժամանակին անվանարկել էր` իշխանության հետ համագործակցության համար:

Երեկ «Առավոտ»-ի հարցին, թե ինքն ակնկալո՞ւմ է նման ներողություն` Արթուր Բաղդասարյանն այսպես է արձագանքել. «Ինչ վերաբերում է ներողություն խնդրել-չխնդրելուն` ինձ թվում է, շատ  մարդիկ իրենց արածների համար պետք է ներողություն խնդրեն, եւ ոչ միայն կոնկրետ իմ դեպքում, այլեւ բազմաթիվ այլ դեպքերում` մարդկանց հանիրավի վիրավորելու համար»: