«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մայիսի 23-ին դոլարն արժեւորվել է հայկական դրամի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, վաճառվել է 1.38 մլն դոլար` 375.99 դրամ միջին փոխարժեքով:
Հիշեցնենք, որ ուրբաթ` մայիսի 20-ին բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել, իսկ մայիսի 19-ի միջին փոխարժեքը 374 դրամ էր: Հանգստյան օրերին դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմել է 373-376 դրամ: Սակայն այսօր բորսայում առեւտրային նստաշրջանը փակելուց հետո կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը բարձրացել է մինչեւ 375 դրամ, իսկ վաճառքը սկսում է 377-ից:



























