Այսօր` մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսից հանրապետության կենտրոնական եւ հարավային շրջաններում սպասվում են հորդառատ անձրեւներ, ամպրոպներ եւ տեղ-տեղ կարկուտ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչեւ 20 մ/վ արագությամբ: Համապատասխանաբար նույն շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
ԱԻՆ-ը հայտարարում է, որ անհայտ անձանց կողմից տարածվող` իբր սպասվող փոթորկի մասին լուրերը մտացածին են ու ստահոդ:



























