Ընդհանուր առմամբ, հանրապետությունը ներդաշակ, կայուն տեմպերով առաջ է ընթանում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե իր նախագահության օրոք կենսամակարդակն ավելի բարձր էր:

«Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանի խոսքերը կենսամակարդակի վերաբերյալ խորհրդարանի նախագահին չէին վերաբերում, այլ հայ հանրությանն ընդհանրապես»,- նկատել է Աբրահամյանը: Նա նաեւ կրկնել է իր որոշումը` անհարգելի բացակայությունների համար տուգանել պատգամավորներին: