Չճանաչված միավորների շարքում ԼՂՀ-ում իրավիճակն ամենալավ տպավորությունն է  թողնում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

Նա հաղորդել է, որ օրերս եղել է Ստեփանակերտում, որտեղ մասնակցել է «ԼՂՀ ձեւավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» միջազգային խորհրդաժողովին: Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ԼՂՀ անկախության 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովն ու Արցախի պետական համալսարանը:

Ըստ փորձագետի, կարելի է արձանագրել, որ իրավիճակը ԼՂՀ-ում տարեցտարի բարելավում է: Սոցիալ-տնտեսական եւ պետական կառավարման իրավիճակը տարբերվում է այլ չճանաչված միավորումներից, անգամ Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից: