Հայաստանի ԱԺ-ն մայիսի 25-ին քննարկելու է Դաշնակցության նախաձեռնությունը խորհրդարանի առջեւ կառավարության պատասխանատվության վերաբերյալ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ նույն օրը խորհրդարանը ծրագրում է քննարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` համաներում հայտարարելու վերաբերյալ: