Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ` տարածվո՞ւմ է արդյոք սպասվելիք համաներումը ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վրա, ով միջազգային հետախուզման մեջ է:

«Ես տեղյակ չեմ, մտադիր է նա վերադառնալ Հայաստան, կհայտնվի համաներման տակ, թե` ոչ: Համենայն դեպս, ես իրեն չեմ սպասում, բայց այդ հարցը պետք է լուծի ինքը` Սիրադեղյանը»,- ասել է Աբրահամյանը: