«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը Երեւան չվերթները չեղարկում է՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Այս մասին հաղորդվում է ՈւՄԱ Facebook-յան էջում։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության էսկալացիայի հետ կապված Ուկրաինայի International Airlines-ի ռիսկերի կառավարման կենտրոնը որոշել է Երեւան չվերթները ժամանակավորապես չեղարկել։

ՈւՄԱ մասնագետները համապատասխան որոշումը կայացրել են երեկոյան ճեպազրույցի ժամանակ ռիսկերը վերլուծելուց հետո։ Կանխման միջոցառումների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում ռազմական դրության եւ զորահավաքի հայտարարմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Ընկերության շրջանակում գնահատել են բոլոր հնարավոր ռիսկերը եւ որոշել, որ անհնար է մինչեւ որոշ ժամանակ Երեւան չվերթներ կատարել, մեր հետագա գործողությունները կպարզաբանվեն Ուկրաինային ավիացիոն իշխանությունների կողմից եւ պայմանավորված են Ադրբեջանի ու Հայաստանի երկնքում օդային տարածքի անվտանգության ապահովման Բաքվի եւ Երեւանի պաշտոնական դիրքորոշմամբ»,- նշել է ՈւՄԱ գլխավոր տնօրեն Եվգենի Դիխնեն։

Երեւան ՈւՄԱ հաջորդ չվերթը նշանակված էր վաղը՝ սեպտեմբերի 28-ին, UTC-ով 5:00-ին։

Ավիաընկերության ներկայացուցիչները կապահովեն այս չվերթի ուղեւորների հետ անհրաժեշտ կապը եւ նրանց կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն։

«ՈւՄԱ չվերթները Բաքու պետք է իրականացվեն 2020 թվականի հոկտեմբերի 4-ին։ Թռիչքների շահագործման վերաբերյալ որոշումն ընդունվելու է թարմացված տեղեկությունները հաշվի առնելով։

Ուղեւորների եւ անձնակազմի անվտանգությունը ՈւՄԱ մշտական առաջնահերթությունն է»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։