Միայն հավասարակշռված եւ պատասխանատու դիրքորոշումը, որը զուրկ է արկածախնդրությունից, թույլ կտա Մոսկվային արդյունավետորեն առաջարկել իր միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, մեկնաբանելով ռեժիսոր Կարեն Շախնազարովի հայտարարությունը, թե Կրեմլին անհրաժեշտ է կարծիք ձեւավորել ղարաբաղյան հարցի մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կարեն Շախնազարովը շատ հարգված մարդ է՝ մեծ հեղինակություն, տաղանդ եւ միեւնույն ժամանակ ակտիվ հասարակական գործիչ: Նա իրավունք ունի իր դիրքորոշումն ունենալ, բայց, իհարկե, այստեղ պետք է նախեւառաջ հասկանալ, որ լինելով ԵԱՀԿ համապատասխան խմբի պատասխանատու համանախագահ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես մյուս համանախագահները, պետք է ստանձնեն հավասարակշռված դիրք, պատասխանատու դիրք, զերծ ցանկացած արկածախնդրությունից: Միայն դա է թույլ տալիս, որ Մոսկվան իրապես արդյունավետ առաջարկի իր միջնորդական դերը այս հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է Պեսկովը` պատասխանելով ռեժիսոր Շախնազարովի հայտարարությունը գնահատելու խնդրանքին։





























