Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դա պարզորոշ ձեւով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։ Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆռոնտ։

Այդ ձեւով ճակատ գնացողի բարոյահոգեբանական վիճակն արդեն պարզ է։

Թուրքիան իր ռեգիոնալ խնդիրները լուծելիս թքած ունի, թե Ադրբեջանի, թե նրա քաղաքացիների վրա։

Նրան Ադրբեջանը որպես պլացդարմ է հետաքրքրում՝ իր շահերը մեր ռեգիոնում առաջ մղելու համար»։

Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։ Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող...

Опубликовано Tigran Abrahamyan Пятница, 2 октября 2020 г.