Թուրքական «Բուրսասփոր» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ակումբը պատրաստվում է ծափերով դիմավորել Հայաստանի հավաքականին եւ բարի կամքի դրսեւորման պաստառներ պարզել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Ilhas կայքէջը։

Երկրպագուների «Թեքսաս» ակումբի անդամները մի քանի օր առաջ հանդիպել են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ եւ խոստացել, որ հայերին ամենալավ ձեւով են հյուրընկալելու։
Երկրպագուների հիշյալ ակումբի անդամները որոշել են Թուրքիա-Հայաստան խաղին մարզադաշտ չբերել ադրբեջանական դրոշ։ Նրանք միայն կպարզեն Թուրքիայի դրոշը եւ ծափողջյուններով կընդունեն Հայաստանի հավաքականին։

Նրանք նաեւ որոշել են պատրաստել հայերեն, անգլերեն , թուրքերեն, ադրբեջաներեն լեզուներով «Բարի գալուստ», եւ «Հայրենիքում խաղաղություն, աշխարհում խաղաղություն» կարգախոսներով պաստառներ։