«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ՀՔԾ-ում է։

Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ենթադրում է, որ իրեն ՀՔԾ են հրավիրել՝ հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ մեղադրանք առաջադրելու համար։

Նա նշեց, որ հիմնական քաղաքական ընդդիմության լիդերներին ժամը 16։00-ին են հրավիրել ՀՔԾ՝ նպատակ ունենալով ձգել, որ հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդները չկարողանան ելույթ ունենան եւ մասնակցեն հանրահավաքին։

«Սա արդեն երեւի ծիծաղելի էլ չէ, երեւի պետք է սովորական դառնա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի գլխում 10 տարվա մեջ որեւէ փոփոխություն տեղի չունեցավ»,- ասաց Բաբայանը։