Հայ ժողովուրդը ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում մոլեգնած փորձում է մեզ պարտադրված նվաստացուցիչ համաձայնագրի կետերը չկատարելու կամ մեղմացնելու միջոցներ կիրառել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ նույն ժամանակ իշխանությունը, ում միտումնավոր թե անճարակ քաղաքականության պատճառով կորցրել ենք Հայրենիքի մի մասը, փորձում է ռեպռեսիվ ապարատի միջոցներով ահաբեկել և լռեցնել ընդիմադիրներին:
Մենք խստագույնս դատապարտում ենք քաղաքական հետապնդումները և պահանջում ենք վերջ տալ հալածանքներին: Հիշեցնում ենք նախորդ իշխանությունների օրոք իրականացված բռնի գործողութկունների անփառունակ վախճանը: Նույն, եթե ոչ ավելի խիստ, իրավական գնահատականը ստանալու եք դուք:
Մտածեք, ինչպես անցնցում ճանապարհով հանձնեք իշխանությունը Ազգային համաձայնության կառավարությանը: Մեկ ուրիշ ճանապարհ մեզ դեպի Տաճար չի տանում:




























