Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Իտալիայի անձնական հրավերով մեկնել է Հռոմ, որտեղ կմասնակցի միասնական իտալական պետության կազմավորման 150-ամյակին նվիրված միջոցառումներին, հաղորդումէ Վրաստանի նախագահի մամուլի գրասենյակը:
«Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հրավերով Հռոմում կհավաքվեն տարբեր երկրների առաջին դեմքեր: Այցելության շրջանակներում, Վրաստանի նախագահը Հռոմում կմասնակցի միասնակա իտալական պետության կազմակովրման 150-ամյակին նվիրված զորահանդեսին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, Իտալիայում Սահակաշվիլին կհանդիպի այլ երկրների ղեկավարների, մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Իտալիայում պաշտոնական միջոցառումները տեղի կունենան հունիսի 2-ին, երբ Իտալիայում նշում են Հանրապետության օրը:




























