Կովկասյան տարածաշրջանում քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը կարելի է հասնել համախմբմամբ: Այս մասին լեհական Uwazam Rze թերթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Սահակաշվիլին կարծիք է հայտնել, որ Կովկասի ապագան միասնական Եվրոպայում է: «Տարածաշրջանի համախմբումը տեղի կունենա, թեեւ, բնական է, որ դա չի ենթադրում առկա սահմանների վերանայում: Խոսքը գնում է քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման մասին: Հատկանշական է, որ Վրաստանը առաջատար է այն երկրների շարքում, որոնք փորձում են ինտեգրվել Եվրոպային»:




























