Աբխազիայում այսօր կայանալու է հանրապետության ղեկավար Սերգեյ Բաղապշի հուղարկավորությունը:
Սգո ցույցից հետո նախագահի դին պատվո պահակախմբի ուղեկցությամբ դնելու են զինակառքի վրա եւ տանելու են Լեոնի փողոցով: Ապա սգո երթը կհասնիի Օչամչիրիի շրջանի Ջգերդա գյուղ, որտեղ սգո ցույցից հետո պետական հիմնի հնչյունների եւ հրետանային համազարկերի ներքո նախագահի դին կիջեցվի գերեզման:
Սերգեյ Բաղապշը մահացել է կիրակի օրը, Մոսկվայում, 63 տարեկան հասակում: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2005-ից:
Բաղապշի հուղարկավորությանը մասնակցում է ԼՂՀ պատվիրակությունը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:




























