Ակնկալվում է, որ Եվրամիությունն այս շաբաթ առաջնորդների գագաթաժողովի ժամանակ հավանություն կտա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին հայտարարել են եվրախորհրդարանի հույն պատգամավորներ Էլիզա Վոզենբերգը եւ Ստելիոս Կուլօղլուն, հաղորդում է Greek City Times-ը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը, հավանաբար, պատժամիջոցներ կսահմանի՝ չնայած Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ տարաձայնություններին, սակայն ակնկալվում է, որ պատժամիջոցները կոշտ չեն լինի: «Ինչ-որ բան տեղի կունենա, միգուցե, ոչ այն, ինչ մենք ակնկալում ենք: Այնուամենայնիվ, դատապարտում կլինի»,-հայտարարել է Էլիզա Վոզենբերգը:
Ստելիոս Կուլօղլուն էլ ասել է, որ ԵՄ-ի պատժամիջոցները ֆինանսական վնաս չեն հասցնի Թուրքիային: «Դժվար է կանխատեսել պատժամիջոցների մասշտաբը, սակայն Թուրքիայի հանցավոր պահվածքը արեւելյան Միջերկրական ծովում արժանի է դատապարտման»,-ասել է նա:





























