Մոսկվայում գեղարվեստական գործերի «Գելիոս» աճուրդատանը հայտնաբերված Հովհաննես Այվազովսկիի «Փոթորիկ ժայռոտ ափերին» նկարը կհանձնվի Հայաստանի ազգային պատկերասրահին:
Հայաստանի ազգային պատկերասրահից NEWS.am-ին հայտնում են, որ Կտավի հանձնման արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Հովհաննես Այվազովսկիի սրահում:




























