Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` հունիսի 2-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը:



























