Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա` հունիսի 2-ի արտահերթ նիստում որոշվել է այն անձանց ցանկը, ովքեր պետք է բանակցեն իշխանությունների հետ:

ՀԱԿ-ի քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության կազմը, որում ընդգրկված են.

Լեւոն Զուրաբյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան - Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան - Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան - Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Սամվել Աբրահամյան - ՀՀՇ վարչության փոխնախագահ

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ իշխանությունները կատարել են ընդդիմության երեք պահանջները, ապա ՀԱԿ-ը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության գնալ, որի օրակարգը լինելու է արտահերթ ընտրությունների անցկացումը: «Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3-5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը»,-ասել էր ՀԱԿ առաջնորդը: