«Բժիշկ մահը»` նախկին բժիշկ Ջեկ Գեւորգյանը մահացել է ամերիկյան William Beaumont հիվանդանոցում (Միչիգան, Դեթրոյթ): Մահվան պատճառը թոքերի հիվանդությունն էր, հաղորդում է ClickOnDetroit.сom կայքը:
Նշենք, որ 83-ամյա Ջեկ Գեւորգյանը մայիսի 20-ին հիվանդանոցում էր հայտնել թոքաբորբով եւ երիկամների հիվանդությամբ: Էվթանազիայի հայտնի կողմնակիցը մահացել է այսօր առավոտյան:
Գեւորգյանը տարիներ շարունակ պայքարում էր էվթանազիայի օրինականացման օգտին: 1990-98 թվականներին նա օգնել է կյանքից հեռանալ մոտ 130 հիվանդի: Գեւորգյանը զոհերի դիակները թողնում էր մոթելներում, հիվանդանոցների ընդունարաններում եւ դիահերձարաններում: Նրա դեմ մեղադրանք ներկայացվել էր միայն 1999թ., երբ իրավապահների ձեռքում էր հայտնվել 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Գեւորգյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ ազատ արձակվել 2007թ.:
2010թ. HBO հեռուստաալիքը ցուցադրել էր 90-րոպեանոց «Գեւորգյան» ֆիլմը, իսկ ավելի վաղ, էկրաններ էր բարձրացել «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմը, որտեղ Ջեկի դերը խաղացել էր Ալ Պաչինոն:


























