Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են Ալ Քաիդայի բարձրաստիճան անդամի` Պակիստանում ծայրահեղականների առաջնորդ Իլիաս Կաշմիրիի ոչնչացման մասին:

Հունիսի 4-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու ինքնաթիռը ռմբակոծել է   Հարավային Վազիրիստան նահանգի Լաման գյուղը, արդյունքում 9 մարդ է զոհվել:

Ամերիկյան հետախուզության աղբյուրները հայտնել են, որ  գրոհի արդյունքը եղել է Կաշմիրիի ոչնչացումը, հաղորդում է  Reuters-ը: