Հունիսի 4-ին, Գյումրիում էին ԽՍՀՄ տիեզերագնաց, Ռուսաստանի ազգային հերոս Ալեքսանդր Բալանդինը ու Ռուսաստանի հյուպատոս Վասիլի Կորչմարը: Նրանք հանդիպում են ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ:
Ըստ ուսանողների` հանդիպումը յուրատեսակ փորձի փոխանակում է ուսանողների ու տիեզերագնացների համար: «Հեշտ չէ տիեզերք բարձրանալը, տիեզերքում թռիչքը շատ բան է տվել ինձ: Թռիչքից հետո փոխվեց իմ վերաբերմունքը մարդկանց, բնության ու կանանց նկատմամբ»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է տիեզերագնացը:
Նշենք, որ Ճարտարագիտական ինստիտուտիդասախոսական կազմը , օգտվելով Ռուսաստանի հյուպատոսի ներկայությունից, բարձրացրել են խնդիրներ`կապված ռուսաց լեզվի դասավանդման հետ`հույս ունենալով ստանալ աջակցություն գրականության եւ տեխնիկական միջոցների տեսքով:




























