«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Զաքարյանը:
2002 թվականից սկսած Կարեն Զաքարյանը զբաղեցրել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ինքնակարգավորվող կազմակերպության Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Բորսայի վերակազմակերպման եւ NASDAQ OMX-ի կողմից ընկերությունը ձեռք բերելուց հետո պարոն Զաքարյանը վերանշանակվել է Բորսայի Գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում` միաժամանակ ղեկավարելով Բորսայական ծառայությունների եւ Բիզնեսի զարգացման դեպարտամենտների աշխատանքները: