Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հակոբ Հաջի Հակոբյանն ավարտել է իր չորսամյա դիվանագիտական առաքելությունը: Հյուպատոսն իր վերջին հանդիպումն անցկացրել է Աջարիայի կառավարության ներկայացուցիչների հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր` կապված ներդրումային դաշտի, տուրիզմի զարգացման հետ: Նախատեսվում է, որ այս տարի Հայաստանցի զբոսաշրջիկների թիվն էլ ավելի կմեծանա:

Հյուպատոսին շնորհվել է նաեւ պատվոգիր` Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների զարգացման հարցում մեծ ներդրում ունենալու համար: