Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել Արտյոմ Եղիազարյանին, ինչպես նաեւ ձեռնարկատերեր Մաքսիմ Կլոչինին եւ Վիտալի Գոգոխիին, ում համարում են խարդախության մեջ մեղադրվող Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հանցակիցը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
Մեղադրանք այդ անձանց ներկայացվել է հեռակա կարգով, քանի որ վերջիններս գտնվում են արտասահմանում: Մեղադրյալների փաստաբան Դմիտրի Բարանովսկու խոսքով, Արտյոմ Եղիազարյանը, ինչպես եւ Աշոտը, բնակվում է ԱՄՆ-ում: Ըստ փաստաբանի, նա իր գտնվելու վայրի մասին հայտնել է քննչական մարմիններին` քրեական գործ հարուցելուն պես: Մաքսիմ Կլոչինի եւ Վիտալի Գոգոխիայի գտնելու վայրի մասին տեղեկություններ չկան:
Արտյոմ Եղիազարյանը, Մաքսիմ Կլոչինն ու Վիտալի Գոգոխիան մեղադրվում են նույն հոդվածով, ինչ Աշոտ Եղիազարյանը: Նրանց մեղադրում են «Ցենտուրիոն Ալյանս ընկերության բաժնետեր Վիտալի Սմագինի բաժնետոմսերը խարդախությամբ յուրացնելու մեջ:
Աշոտ եւ Արտյոմ Եղիազարյանները հայտնել են, որ մտադիր չեն վերադառնալ Ռուսաստան:




























