Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է արվեստագետին` ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: