ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «Քաղաքական ուժ» անվանումը կրող կոմիքսների հերոս է դարձել: Այստեղ Քլինթոնը ստիպված չի լինի պայքար մղել այլմոլորակայինների հետ կամ գերբնական ուժ ցուցադրել, ինչպիսիք ունենում են կոմիքսների հերոսները: Նկարազարդ այս գիրքը ընդամենը պատմում է Հիլարի Քլինթոնի երթի մասին դեպի քաղաքական Օլիմպոս:
Այս կոմիքսների հեղինակ Դերեն Դեվիսը պնդում է, որ գիրքը բավականին լուրջ է ստացվել, որն ավելի շատ մեծահասակների համար է: «Մեր խնդիրն էր ցույց տալ բոլոր այն ինտրիգները, որոնք ուղեկցել են Հիլարի Քլինթոնին մինչեւ պետքարտուղարի պաշտոնին հասնելը եւ որոնք, որպես կանոն, արտեսվում են լրատվամիջոցների կողմից»,-ասել է նա, հավելելով, որ այս դեպքում պատմությունները շատ ճշմարտանման են:
Նախկինում կոմիքսների հերոսներ են դարձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, բազմաթիվ հոլիվուդյան դերասաններ, յլ հանրաճանաչ մարդիկ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























