Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հունիսի 9-ին ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյի հետ քննարկել է հայ-բելառուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները նշել են, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:




























