Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը քննարկում է ապագայում Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու հնարավորությունը:
«Ես դա չէի բացառի», - ասել է դերասանի ներկայացուցիչ Մեթյու Հիլցիկը: Նրա խոսքով` Դեմոկրատական կուսակցությունն ուժեղ թեկնածուի խիստ կարիք ունի, եւ Բոլդուինը շատ հարմար է այդ դերի համար, գրում է Lenta.ru-ն:
Լուրերը, թե դերասանը կարող է մտնել նախընտրական արշավի մեջ, հայտնվեցին դեմոկրատ կոնգրեսական Էնթոնի Ուեյների հետ կապված սկանդալի ֆոնին: Ուեյներին, ով համարվում էր Նյու Յորքի քաղաքապետի հիմնական հավակնորդներից, բռնացրել էին համացանցով կանանց հետ անպարկեշտ սիրախաղ անելիս:




























