Հայաստանի ոստիկանությունը հաստատում է տեղեկությունն այն մասին, ըստ որի` ձերբակալվել է Հայաստան թմրանյութեր ներկրող Վաչագան Ազիզյանը` «Գնդի Վաչո» մականունով:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից`օրերս:

Ըստ տեղեկությունների` Վաչագան  Ազիզյանը ձերբակալվել է թմրամիջոցը վաճառելու պահին: Մամուլի տեղեկությունների համաձայն` «Հայաստանի թիվ 1 թմրաբարոնը» վերջին յոթ տարիներին գրեթե անձեռնմխելի է եղել` վայելելով մի շարք պաշտոնյաների հովանավորությունը: