ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել ազգային-պետական գործչի հիշատակին:
Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարը Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել նաև Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսությանը:






























