Վրացի ընդդիմադիր լեյբորիստները հունիսի 13-ին հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեին են ուղարկել ամերիկահայ ֆինանսիստ եւ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի լուսանկարը:
Կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին հայտնել , որ դա արվել է «Միմինոյի» այն հայտարարության կապակցությամբ, թե «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Աստված է ուղարկել»:
«Այդ բռնակալին մեզ ուղարկել է ոչ թե Աստված, այլ Քըրք Քըրքորյանը»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ըստ Շատբերաշվիլիի, Սահակաշվիլին կատարում է Քըրքորյանի հանձնարականները:
Վրաստանի ընդդիմությունը վաղուց է հայտարարում, թե Սահակաշվիլին ԱՄՆ հայկական լոբբիի կամակատարն է:



























