Արարատի մարզի Արարատ քաղաքում հուլիսի 3-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկծանուները երկուսն են` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը` ՀՀԿ-ից եւ անկուսակցական, Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք-էջից:
Ըստ լուրերի` երկու թեկնածուների հարաբերությունները դեռ նախորդ ընտրություններից խիստ լարված են: Նրանք միջոցների մեջ խտրականություն չեն դնում քաղաքապետի աթոռը կրկին նվաճելու համար:
Հուլիսի 3-ին Արարատի մարզի երեք համայնքներում` Դիտակում, Դվինում եւ Մրգանուշում տեղի կունենան ավագանու անդամի ընտրություններ:
Ընտրություններն Արարատում խոստանում են լինել լարված ու ինտրիգային:




























