Հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Աբրահամ Ռուսսոն օնլայն-ասուլիսում պատասխանել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հարցերին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատվածը.

Վերջերս, երբ դուք Հայաստանում էիք, ասացիք, որ ծագումով հայ եք: Կուզենայի իմանալ` ինչո՞ւ ձեր կենսագրության մեջ այդ մասին ոչինչ գրված չէ:

Ինչպե՞ս գրված չէ: Ես պիտի գոռա՞մ, որ հայ եմ: Առաջին հերթին ես ռուսական էստրադայի արտիստ եմ, ես չեմ թաքցնում իմ ծագումը:

Լինելով Հայաստանում 5 տարի առաջ, ես գնեցի քո երգերի կասետը` արաբերեն լեզվով: Դրանք հրաշալի երգեր էին, որ այժմ ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել: Ոչ ինտերնետում, ոչ խանութներում տվյալ երգերի եւ տվյալ ալբոմի մասին ոչինչ չկա: Ասա, խնդրում եմ, որտեղից կարելի է գտնել:

Ալբոմի մասով, փոքր-ինչ կսպասեմ: Շուտով կթողարկվի իմ երգերի նոր ալբոմը արաբերենով: Այնտեղ նոր գեղեցիկ կոմպոզիցիաներ են: Հունիսի 14-ին ես մեկնում եմ այդ ալբոմի ձայնագրության համար:

Ո՞ր երգն եք ձեր երգացանկից ամենագլխավորը համարում:

Երգչի համար գլխավոր երգ չկա: Բոլորի մեջ էլ իմ հոգին կա: