Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հուլիսի 3-ին տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է չորս թեկնածու: Նրանք են` գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը (ՀՀԿ), Հարություն Մնացականյանը (անկուսակցական), Թադեւոս Թադեւոսյանը (անկուսակցական) եւ Քաջո Գրիգորյանը (անկուսակցական):

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նշենք, որ առաջադրված մյուս երկու թեկնածուներն էին Մեսրոպ Պետրոսյանը, ով չի աշխատում, եւ ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը: Նա համարվում էր գործող քաղաքապետի գլխավոր մրցակիցը, սակայն, փաստորեն, որոշեց չգրանցվել որպես թեկնածու:  

Հարություն Մնացականյանը Արտաշատի «ԴՈՍԱՖ»-ի պետն է, ըստ NEWS.am-ին հասած տեղեկությունների` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորյալն ու մտերիմը: Քաջո Գրիգորյանը հայտնի է որպես «բերդի նախկին կլյուչնիկ», իսկ Թադեւս Թադեւոսյանը ձեռներեց է`  հացի արտադրամաս ունի:

Նշենք, որ  վաղվանից` հունիսի 14-ից, կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: