Իտալացիների մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել օրինագծին, որով կառավարության անդամները զրկվում են դատարանում անձեռնմխելիության իրավունքից:

Հունիսի 12-13-ին անցկացված հանրաքվեի նախնական տվյալները վկայում են, որ քվեարկողների շուրջ 90 տոկոսը կողմ է արտահայտվել չեղյալ համարել օրենքը, որով Բեռլուսկոնին կարող էր խուսափել քրեական հետապնդումից:

Հանրաքվեի մասնակցությունը կազմել է 5 տոկոս, ինչը թույլ է տալիս հանրաքվեն կայացած համարվելու համար, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ կառավարությունը կոչ էր արել իր կողմնակիցներին չմասնակցել հանրաքվեին, որով էլ հենց պայմանավորված է օրինագծին կողմ քվերկածների տոկոսային հարաբերակցությունը:

Հիշեցնենք, որ ներկայումս Բեռլուսկոնիի հանդեպ հարուցված է մի քանի քրեական գործ: Դրանցից ամենահնչեղը կապված է 75-ամյա վարչապետի եւ անչափահաս պարուհու սեռական կապին: