Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինը փոքր-ինչ իջել է նախորդ օրը գրանցված ավելի քան 2.5 տոկոս աճից հետո` այս մետաղի պահանջարկի եւ դոլարի արժեզրկման հետ կապված լավատեսության պատճառով, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում նվազել է 0.46 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց մոտ 4.1915 դոլար կազմելով: Պղինձը երեքշաբթի թանկացել է 2.6 տոկոսով:

Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների ավարտին պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսվա ընթացքում աճել է 1.4 տոկոսով` մինչեւ 9170.5 դոլար, ալյումինի արժեքը` 3.85 տոկոսով` մինչեւ 2211.5 դոլար, ցինկի արժեքը` 1.24 տոկոսով` մինչեւ 2851 դոլար տոննայի դիմաց: