ՌԴ ժողովրդական արտիստ, տենոր Վլադիմիր Դեվյատովը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում, այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մամուլի ծառայությունից:

Դեվյատինի եւ «ЯR-марка» ֆոլք-խմբի  տոնական համերգը, որը նվիրված  Ռուսաստանի օրվան, տեղի կունենա հունիսի 16-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում: Համերգը կազմակերպվել է ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ  Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության կողմից: Համերգի պատվավոր հյուրերի թվում է Հայաստանում  արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ  Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ այլ պաշտոնատար դեմքեր: