«Քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ իրավապահ համակարգում շատերը գիտեն, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաճախ է լինում հարեւան Վրաստանի Հանրապետությունում»,-գրում է «ՉԻ»-ն եւ հավելում. «Մեր աղբյուրների համաձայն` ՀՀ ոտիկանապետ Ալիկ Սարգսյանը Հայաստանից մետաղյա խողովակներ է արտահանումՎրաստան: Խողովակներն արտադրվում են Հայաստանում, եւ դրանք, ասում են, մեծ պահանջարկ ունեն Վրաստանում: Բայց սա Ալիկ Սարգսյանի միակ բիզնես նախագիծը չէ Վրաստանի տարածքում: Որոշ ժամանակ առաջ Վրաստանում գործող բուքմեյքերական գրասենյակները փակվեցին. Վրաստանի նախագահ Սահակաշվիլին ինքն էր արգելել այդ գրասենյակների տարածումը: Որոշ ժամանակ անց հայերից բաղկացած ճարպիկների մի խմբի հաջողվեց բուքմեյքերական գրասենյակներ բացել հենց Թբիլիսիի կենտրոնում: Սահակաշվիլին անձամ էր թույլատրել հայերին բացել այդ «կանտորաները» այն բանից հետո, երբ հայկական կողմից ազդեցիկ մարդիկ խառնվեցին: Խոսակցություններ կան, որ Ալիկ Սարգսյանն է Վրաստանում բուքմեյքերական գրասենյակների իրական սեփականատերը, եւ նրա հովանավորությամբ ինչ-որ մարդիկ աշխատեցնում են դրանք: Համենայնդեպս ` վրացական հարկային մարմինների ներակայցուցիչներին այդ մասին զգուշացված է, եւ նրանցից առավել բարձրաստիճանները երբեմն հյուրընկալում եւ ընկերակցում են Ալիկ Սերգեյիչին` իր վրացական «հյուրախաղերի» շրջանակներում»:
«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը բիզնես ունի Վրաստանում
Հասանելի է
русский



























