Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Ուղղահայաց կտրուկ ցնցումը զգացել են Վրաստանի մայրաքաղաքի գրեթե բոլոր բնակիչները։ Ավելի մանրամասն տեղեկություն այս ժամի դրությամբ դեռեւս չի հաղորդվում։

Նշենք, որ սեպտեմբերին Վրաստանում տեղի էր ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի արդյունքում լուրջ ավերածություններ էին եղել Հարավային Օսիային մոտակա Ռաչ տարածաշրջանում։